«Հանրապետություն» խմբակցությունը դեմ է Արտակ Գալստյանին մանդատից զրկելու առաջարկին. Խաչատրյան
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հարցին, թե ինչպես է քվեարկելու Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը Երևանի ավագանու անդամ Արտակ Գալստյանին մանդատից զրկելու նախագծին:
««Հանրապետություն» խմբակցությունը դեմ է ավագանու անդամին մանդատից զրկելու առաջարկին։
Մեր դիրքորոշման հիմքում ընկած է այն փաստը, որ տվյալ անդամի բացակայությունները պայմանավորված են կալանքով և հարկադրական բնույթ ունեն, այլ ոչ թե անձնական կամ մասնագիտական անպատասխանատվությամբ։ Մենք չենք կարող հավասարեցնել կամավոր բացակայությունները հարկադրական բացակայությունների հետ։
Ուստի մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու տվյալ նախագծին՝ կոչ անելով պահպանել օրինականության և արդարության սահմանները մինչև իրավական գործընթացների ավարտը»,- գրել է նա: