երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տարբեր գործարարների նամակներ են գրում, որպեսզի դրամական միջոցներ նվիրաբերեն. Հայրապետյանը` Աննա Հակոբյանի հիմնադրամի մասին

Տարբեր գործարարների նամակներ են գրում, որպեսզի դրամական միջոցներ նվիրաբերեն. Հայրապետյանը` Աննա Հակոբյանի հիմնադրամի մասին

Աննա Հակոբյանի հիմնադրամներից հաճախակի են դիմում գումարներ փոխանցելու համար։ Այս մասին ասել է 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Նա պատասխանել է Սաթիկ Սեյրանյանի այն հարցին, թե արդյո՞ք Աննա Հակոբյանի հիմնադրամներից դիմել են դրամական միջոցներ նվիրաբերելու առա ջարկով։

«Այո, այդ հիմնադրամներից հաճախակի են դիմում գումարներ փոխանցելու համար: Ես ինքս եմ որոշում՝ որտեղ բարեգործություն անել:
 
Երբեք այդ հիմնադրամներին գումար չեմ փոխանցել, որովհետև նախընտրում եմ ինքս անել բարեգործությունը՝ Դադիվանքը վերակառուցել, որևէ հիվանդի բուժել և այլն», ասել է Ռուբեն Հայրապետյանը:

  • Կիսվել: