Համոզված եմ, որ այլևս պատերազմ չի լինի. Ալիև
«Երկար տարիների թախիծն անցել է, արդարությունը հաղթանակել է։ Ադրբեջանը վերականգնել է իր «տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Այս մասին օկուպացված Արցախի Մարտակերտի մի շարք գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանցիները վերադարձել են «իրենց նախնիների հողերը» և այստեղ կապրեն հպարտությամբ, երջանկությամբ և խաղաղությամբ։ Համոզված եմ, որ այլևս պատերազմ չի լինի։ Ադրբեջանն ուժեղ պետություն է»,-հավելել է Ալիևը։


