Համայն ժողովրդի անունից խոսելու իրավունք որևէ քաղաքական ուժ չունի․ Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցին
Համայն ժողովրդի անունից խոսելու իրավունք որևէ քաղաքական ուժ չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե ՀՀ բոլոր քաղաքացիները ցանկանում են լուծել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը։
«ՀՀ բոլոր քաղաքացիների մեջ մտնում եմ նաև ես, և ես որևէ մեկին չեմ տվել մանդատ իմ փոխարեն լուծելու ՍԴ թնջուկը: Ավելին՝ ես գտնում եմ, որ մեր երկրում շատ ավելի ճգնաժամային խնդիրներ կան, քան արհեստականորեն օրակարգ բերված այդ հարցը»,- ասաց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ իրենց համար անձերի խնդիր չկա և երբևէ չի եղել։