երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Համատեղ փաստաթղթով սահմանվել է Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը

Համատեղ փաստաթղթով սահմանվել է Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը

Հայաստանն ու Եվրամիությունը փաստաթուղթ են ստորագրել, որով սահմանվել է Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը։

Երևանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։  «Նշանակալի ձեռքբերում է Հայաստանի և Եվրամիության միջև Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու փաստաթղթի ստորագրումը, որը քիչ առաջ տեղի ունեցավ։

Սա Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որը միաժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամությունը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։ 

  • Կիսվել: