կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հաջողվել է լուծել դպրոցների քաղաքականացման խնդիրը. Արայիկ Հարությունյան

Հաջողվել է լուծել դպրոցների քաղաքականացման խնդիրը. Արայիկ Հարությունյան

Կրթական համակարգի կուսակցականացվածության ու քաղաքականացվածության խնդիրը, ըստ էության, մեզ հաջողվել է լուծել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան՝ սկսած բարոյահոգեբանական իրավիճակից եւ վերջացրած ենթակառուցվածքով:

«Դրա լավագույն ապացույցն են համապետական ընտրությունները, ներառյալ նաեւ Երեւանի Ավագանու Խորհրդի ընտրությունները: Այդ օրերին մենք որեւէ բողոք չստացանք քաղաքական գործընթացներին կրթական հաստատությունների ներգրավման հարցով: Դա, իմ կարծիքով, լավագույն ցուցանիշն է»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: