Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ինչ անել. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդմանը։
«Ես մեկ ամիս առաջ էի ասում այդ մասին, բայց ինձ ասում էին՝ սահմաններ կան, ոնց կարող են անցնել, կարմիր գիծ եւ այլն... դաս չի եղել, որ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը գալիս է Հայաստան ու ի պաշտպանություն եկեղեցու՝ 30 վայրկյանանոց հայտարարություն անում, մինչեւ հիմա կալանավորված է։ Ես մեկ ամիս է՝ ասում եմ քրեական գործ են հարուցելու Կաթողիկոսի դեմ, ասում են՝ հնարավոր չի նման բան։ Մենք ամբողջ աշխարհով խայտառակ ենք լինում, որովհետեւ շինծու քրեական գործ է հարուցվել Վեհափառ Հայրապետի դեմ։ 2008թ.–ին Լեւոն Տեր Պետրոսյանը ասել է՝ հաղթում է զուսպը, ինքնավստահը, ոչ թե հախուռնը, խելագարը։ Հիմա հոգեւորականներին, քաղաքական գործիչներին թվում է՝ մենք զուսպ, հանգիստ մնանք, կհաղթենք, բայց ոչ, հիմա հաղթում է խելագարը, հախուռնը, անզուսպը... Ես քանի ամիս է՝ այդ մասին խոսում եմ։ Պետք է բոլոր տիրադավներին կարգալույծ արվի, սա քաղաքական պրոցես է, հավատքի, գանձերի հետ կապ չունի, սա քաղաքական պրոբլեմ է ու պետք է լուծվի քաղաքական տեսանկյունից։ Եթե այսպես շարունակվի, հունիսի 7–ից հետո դժոխք է սկսվելու, Հայ առաքելական եկեղեցուց ինչ կմնա»,– ասել է Մարուքյանը՝ կոչ անելով հայ ժողովրդին համախմբվել եւ հունիսի 7–ին կատարել ճիշտ ընտրություն։


