կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հացադուլ անող Գեղամ Մանուկյանը սկսում է հանրային քննարկումներ

Հացադուլ անող Գեղամ Մանուկյանը սկսում է հանրային քննարկումներ

Այսօրվանից մենք սկսում ենք ծրագիր՝ հանրային քննարկումներ, որ և՛ հացադուլն իմաստավորված լինի, և՛, նաև, իմ մասնագիտական գործունեությանը կարողանամ բովանդակություն հաղորդել: Այս մասին այսօր Կառավարության դիմաց ասաց ՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ արդեն  երրրոդ օրն է, ինչ Մանուկյանը հացադուլ է իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

՛՛Ամեն օր, երեկոյան` 21:00-ին, կես ժամանոց ծրագրով այստեղ լինելու են տարբեր քննարկումներ՝ քաղաքական, հասարակական, ռազմական փորձագետների մասնակցությամբ, որ հասկանանք՝ ինչ իրավիճակում ենք՛՛,-ասաց նա:

Մանուկյանն ասաց նաև, որ անցնող երեք օրերին Կառավարության շենքի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, և շատերն ասել են, որ ողջունում են հացադուլի նախաձեռնությունը:

  • Կիսվել: