կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը կրկնակի մեծացնելու ծրագրեր կան. Ռուս դեսպան

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը կրկնակի մեծացնելու ծրագրեր կան. Ռուս դեսպան

Կան ծրագրեր կրկնակի բարձրացնել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մարտական պատրաստվածության արդյունավետությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Լուրջ արդյունքներ են ձեռք բերվել: Բազայի մարտական ներուժը կրկնակի մեծացնելու ծրագրեր կան՝ առանց մեծացնելու զինծառայողների թիվը», -հավելե դեսպանը:

Նրա խոսքով, առաջիկա տարիներին քայլեր են ձեռնարկվելու 102-րդ ռազմաբազայի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Ընդ որում, ըստ դեսպանի, այդ գործին ներգրավվելու են մասնավորապես հայ կապալառուները, ինչը ենթադրում է նոր աշխատատեղեր:

Ռուս դիվանագետը կարևորեց պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության ամրապնդման, այն համարեց տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման առանցքային գործոն:

  • Կիսվել: