կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները մտադիր են դաշինք կազմել՝ առանց քաղաքապետի․«Իրավունք»

Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները մտադիր են դաշինք կազմել՝ առանց քաղաքապետի․«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջնականապես որոշել է չմասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

Սակայն քաղաքապետարանի աշխատակիցները մտադիր են պրոիշխանական նախընտրական դաշինք կազմել` Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: