հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Գործընթացի համար հանդիպում է անհրաժեշտ, հույս ունենք՝ կլինի այդ հանդիպումը. Կոստանյանը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին

Գործընթացի համար հանդիպում է անհրաժեշտ, հույս ունենք՝ կլինի այդ հանդիպումը. Կոստանյանը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին

Հույս ունենք՝ մոտ ապագայում կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում են բանակցությունները:

Ըստ նախարարի տեղակալի՝ գործընթացի համար հանդիպում է անհրաժեշտ, ապա հույս հայտնեց, որ այդ հանդիպումը կլինի:

«Հայկական կողմը դրական է տրամադրված: Հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրելու խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը»,- ասաց նա:

  • Կիսվել: