հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Գորիս խոշորացված համայնքում ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը

Գորիս խոշորացված համայնքում ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը

Հայտնի են Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 4 բնակավայրերի քվեարկության նախնական տվյալները։ Նախնական տվյալներով ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը, այս մասին հայտնում է Դաշինքի ֆեյսբուքյան էջը:

Բարձրավանում (34/18 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 37, ՔՊ-ի օգտին՝ 33 բնակիչ։

Շուռնուխում (34/17՝ ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 42, ՔՊ-ն՝ 14 քվե;

Որոտանում (34/16 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի քվեների թիվը կազմում է ՝ 68, ՔՊ-ինը՝ 31։

Ներքին Խնձորեսկում (34/13՝ ընտրատեղամաս)«Առուշ Առուշանյան» դաշինքին իր ձայնը տվել է 88, ՀԱԿ-ի թեկնածուին՝ 11, իսկ ՔՊ-ին՝ 36 բնակիչ։

  • Կիսվել: