Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյան
Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու շարժումը չի կարող շարունակվել: Այս մասին այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք բազմիցս քննարկել ենք դա, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեցինք, բայց դա արեցինք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարեց այդ մասին։ Հիշում եք, մենք բազմիցս խոսել ենք այս մասին:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերին, ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն Հայաստանի Հանրապետությունում հայտարարել եմ, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել»:
Փաշինյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա։ Նա հայտարարել է, որ երկու կողմերն էլ փոխադարձաբար ճանաչում են, որ «անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ Խորհրդայինին»։
Փաշինյանը հավելել է, որ այդ իրավիճակը ամուր հիմք է ստեղծում խաղաղության հետագա զարգացման համար։
Պուտինն էլ նշել է. ««Իհարկե, Ղարաբաղի շուրջ իրավիճակը զգայուն հարց է մնում, մինչ այժմ ամենազգայուն հարցը, մենք դա հասկանում ենք, մենք ձեզ հետ հաճախ ենք խոսում այդ մասին, այն ամենն է, ինչ կապված է Ղարաբաղի հետ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն հետագա ուղիներ՝ ամրապնդելու իրենց հարաբերությունները՝ հակամարտությունը լուծելու համար։ Դոնալդ Թրամփը ակտիվորեն ներգրավված էր հարաբերությունների կարգավորման գործընթացում»:


