կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի». Ալիև

«Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի». Ալիև

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակության հետ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ողջունում է Գերմանիայի ՛՛չեզոք դիրքորոշումը խաղաղության գործընթացում՛՛։

Ալիևը, մասնավորապես, ասել է. ՛՛Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որը, ինչպես ասում են, բենզին է լցնում կրակի վրա ու Հայաստանին մահաբեր զենք մատակարարում։ Միջազգային իրավական նորմերը մեր կողմն են՛՛:

Նա նաև ընդգծել է, որ իրենց մեղադրելը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման մեջ՝ ՛՛անհիմն և կողմնակալ է՛՛:

՛՛Ադրբեջանն իր տարածքն ու ինքնիշխանությունն ապահովելու համար այլ երկրների քայլերից տարբերվող քայլեր չի ձեռնարկում՛՛,-ասել է Ալիևը:

  • Կիսվել: