կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գեղարքունիքի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ. Մարզպետ

Գեղարքունիքի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ. Մարզպետ

Ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«ՀՀ պետական սահմանը ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան»,- գրել է Սանոսյանը։

  • Կիսվել: