Գեղամ Մանուկյանը կոչ արեց լուսանկար բռնություն գործադրող ոստիկաններին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն այսօր բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներին կոչ արեց իրենց նկատմամբ բռնություն կիրառող ոստիկաններին լուսանկարել։
«Որ պահին նկատում եք, որ ոստիկանները, հատկապես կարմիր ու սև բերետավորները որևէ բռնություն են գործադրում, որևէ գործողություն են իրականացնում, մեկ առ մեկ լուսանկարում եք դեմքերը։ Ազգն իր «հերոսներին» պետք է ճանաչի», - հայտարարեց Մանուկյանը:
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:
Ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 10-ի դրությամբ բերման են ենթարկվել 70 քաղաքացիներ, Այս պահի դրությամբ մայրաքաղաքի փողոցները բաց են, երթևեկությունը վերականգնված է։