երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԳԴՀ-ն անվտանգ գոտի չէ պատերազմական հանցագործների համար․ «Հայաստանի Հանրապետություն»

ԳԴՀ-ն անվտանգ գոտի չէ պատերազմական հանցագործների համար․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը այսօրվա համարում․ «Այն պահից, երբ պատերազմական հանցագործը գտնվում է ԵՄ տարածքում, տվյալ պետության պատկան մարմինները կարող են նրա դեմ ներկայացնել մեղադրանք՝ իր միջազգային հանցագործության համար։ Ելնելով իր պատմական անցյալից՝ Գերմանիան սահմանել է, որ իր տարածքը չի կարող լինել «safe haven» անվտանգ գոտի այն հանցագործների համար, որոնք իրենց պետությունում տարբեր հանգամանքներից ելնելով, չեն ենթարկվում քրեական պատասխանատվության։

«Սա ամեեւին չի նշանակում, թե ՀՀ պատկան մարմինները չպետք է հետաքննեն ադրբեջանցիների կողմից կատարված պատերազմական հանցագործությունները։ Ընդհակառակը, ՀՀ պատկան մարմինները պետք է հայտնաբերեն այն ադրբեջանական ԶՈՒ հրամանատարներին, ինչպես նաեւ ենթականերին, որոնք գործել են Արցախի տարբեր հատվածներում եւ նրանց նկատմամբ միջազգային քրեական հետախուզում հայտարարեն, կամ իրենց հնարավոր մեթոդներով հետեւեն այդ անձանց շարժին դեպի ԵՄ։ Բարեբախտաբար, այսօր թվային տեխնոլոգիաները (forensics) թույլ են տալիս անել այսպիսի հետաքննություններ։ ՀՀ-նն ունի թվային ոլորտի հրաշալի մասնագետներ, այդ մասնագետները պետք է մեծ ծավալով ներգրավվեն հետաքննական գործընթացներում»,- այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։

Գերմանիայի դաշնային դատարանը հունվարի 28-ին որոշում կայացրեց, որ իրավական առումով Գերմանիայի իշխանությունների եւ դատարանների կողմից հնարավոր է քրեական հետապնդում իրականացնել այլ պետությունների ռազմական հանցագործների նկատմամբ։ Այս դատավճռով վերահաստատվեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով է մեղադրյալը եւ որտեղ է հանցագործությունը տեղի ունեցել, միջազգային հանցագործությունը ենթակա է պատասխանատվության...»:

  • Կիսվել: