երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գարնան հետ լուրջ խնդիրներ են առաջանալու. «Փաստ»

Գարնան հետ լուրջ խնդիրներ են առաջանալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիքի մարզի մի շարք գյուղերի մերձակա հողային հանդակները ներկա դրությամբ գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության հատվածում։ Չնայած այն փաստին, որ տեղացիները բարձրաձայում են և խոսում իրենց խնդիրների մասին, ՀՀ իշխանությունները համապատասխան քայլերի չեն դիմում, և հարցը մնում է օդում կախված։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսներին Սյունիքի և Վայոց ձորի մարզերում լուրջ գյուղատնտեսական ճգնաժամ է առաջանալու՝ կապված անասունների արոտավայր տանելու հետ։ Բանն այն է, որ ներկայումս անասունները տնային պայմաններում են պահվում, և անասնակերի խնդիր, ըստ էության, չկա, սակայն գարնան սկզբին այս խնդիրը գալու է առաջին պլան, քանզի գյուղացին փաստացի զրկված է անասունը արոտի տանելու հնարավորությունից։ Մեր տեղեկություններով, բավականին խոշորածավալ բունտ է հասունանում։ Ի դեպ, նախօրեին թեմային անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Գեղարքունիքի մարզի առումով, մասնավորաբար նշելով, որ գյուղերի բնակիչների համար «սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն անհնարին է դարձել»: Հարցի հետ կապված մտահոգություններ են հայտնում նաև մասնագետները:

խնդիրներին ավելացան նաև պատերազմի հետևանքով առաջացած բարդությունները՝ կորցրեցինք շուրջ 100 հազար հեկտար վարելահող Արցախում, արոտավայրեր ու վարելահողեր Սյունիքում և ջրային լուրջ պաշարներ: Բացի այդ, պատերազմի արդյունքում սահմանամերձ դարձան շատ բնակավայրեր, և գյուղատնտեսական հողատեսքերի զգալի մասը հայտնվեց գնդակոծության վտանգավոր գոտում: «Այստեղից հետևում է, որ սահմանափակ ռեսուրսներով ստիպված ենք լինելու առավել արդյունավետ կազմակերպել գյուղատնտեսական արտադրությունը»,-նշում է նա։

 




  • Կիսվել: