Թեհրանում տեղի կունենա Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների մեծարման արարողությունը
Վաղը առավոտյան ժամը 7:00-ին Թեհրանի համալսարանում կմեկնարկի Իսլամական Հանրապետության հանգուցյալ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության հուղարկավորության արարողությունը, գրում է parstoday.ir-ը:
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վաղը աղոթելու է այաթոլլահ Ռայիսիի և նրա պատվիրակության համար։
Ժամեր շարունակ սպասելուց հետո այսօր՝ երեքշաբթի, Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզից այս նահատակների մարմինները տեղափոխվեցին Թեհրանի հարավում գտնվող Ղոմ քաղաք, որպեսզի ժողովուրդը կարողանա իր վերջին հրաժեշտը տալ նահատակներին: Շատ մեծ թվով բնակչություն էր սպասում այնտեղ։
Նշենք, որ նահատակների մեծարման արարողությունը տեղի կունենա Թեհրանում չորեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ին, օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների ներկայությամբ։
Հանգուցյալ նախագահ՝ նահատակ Այաթոլլահ Ռայիսիի հուղարկավորության և հողին հանձնելու արարողությունը տեղի կունենա հինգշաբթի կեսօրին Իրանի հյուսիս-արևելքում գտնվող սրբազան Մաշհադ քաղաքում։