շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողացել քայլել. օգնել են փրկարարները

Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողացել քայլել. օգնել են փրկարարները

Մայիսի 21-ին, ժամը 16:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում, արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Վ. Զ.-ին (ծնված 1954 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են ավտոմեքենային։

  • Կիսվել: