չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է. Ռուբեն Մելիքյան

Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է. Ռուբեն Մելիքյան

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է, քանի որ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ակնհայտորեն կրում էր պատժիչ բնույթ՝ քաղաքական գործունեության համար։ Այս մասին գրում է իրավապաշտան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Փաստաբանները որոշումն անօրինական են որակում և պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանում։

Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նա  առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

  • Կիսվել: