Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու կոչ են արել
2024 թվականի փետրվարի 12-ին Լա Սել Սեն Կլուդում կայացել է «Վայմարյան եռանկյունու» (Weimar Triangle) երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ կողմերը հաստատել են եռակողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու իրենց վճռականությունը։
Արտգործնախարարները քննարկել են իրադրությունն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Գազայի հատվածի հումանիտար վիճակը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու այս առիթով Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավարները հայտարարել են.
«Մենք կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախության ու տարածքային ամբողջականությանը»: