ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանսիան և ԱՄՆ-ն առաջնորդվում են իրենց շահերով, ՀՀ-ի փափուկ ուժը չի կարող ազդել տարածաշրջանում այդ երկրների քաղաքականության վրա. Փաշինյանի նախկին օգնական

Ֆրանսիան և ԱՄՆ-ն առաջնորդվում են իրենց շահերով, ՀՀ-ի փափուկ ուժը չի կարող ազդել տարածաշրջանում այդ երկրների քաղաքականության վրա. Փաշինյանի նախկին օգնական

Հայաստանի խնդիրն է միջազգային ասպարեզում ավելացնել այն պետությունների թիվը, որոնք աջակցում են իր դիրքորոշմանը, սակայն փափուկ ուժն իր կողմը գրավելն անհնար եղավ։ Այս մասին ՛՛Դիվանագիտության նոր ձեւերը. ՛՛փափուկ ուժի՛՛ կիրառման ազգային ռազմավարություններն արտաքին քաղաքականությունում՛՛ թեմայի քննարկումների ժամանակ ասաց արտակարգ բանագնաց եւ լիազոր նախարար, Փաշինյանի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը։

Հիշատակելով 44-օրյա պատերազմը՝ նա նշեց, որ այդ ժամանակ Ֆրանսիայի շատ պաշտոնյաներ եւ խորհրդարանականներ այցելել են Հայաստան, իսկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն է այցելել Ֆրանսիա։

՛՛Նյութականացե՞լ է արդյոք համերաշխությունը։ Բոլորին է հայտնի, որ ոչ՛՛,-ասաց Թաշչյանը։

Նա նաեւ հիեշցրց, որ 44-օրյա պատերազմից ոչ շատ առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներն ընդունել են բանաձեւ, որով դատապարտվում է 100-ամյա վաղեմության Հայոց ցեղասպանությունը, բայց այդ գործոնը դեր չի խաղացել հայ-ադրբեջանական հակամարտությունում։

Ըստ Թաշչյանի՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն առաջնորդվում են իրենց շահերով։ ՛՛Հայաստանի փափուկ ուժը չի կարող ազդել տարածաշրջանում այդ երկրների քաղաքականության վրա՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: