կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ԵԺԿ քաղաքական վեհաժողովում արձանագրվել է նոր ջանքեր գործադրելու անհրաժեշտությունն՝ ուղղված հայ ռազմագերիների՝ առանց նախապայմանների ազատ արձակմանը

ԵԺԿ քաղաքական վեհաժողովում արձանագրվել է նոր ջանքեր գործադրելու անհրաժեշտությունն՝ ուղղված հայ ռազմագերիների՝ առանց նախապայմանների ազատ արձակմանը

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի շրջանակում սեպետմբերի 6-7-ը հանդիպում է տեղի ունեցել Բրյուսելում, որի ժամանակ քննարկվել են քաղաքական զարգացումներն անդամ երկրներում, ինչպես դիրքորոշումն Աֆղանստանի հարցով և իրավիճակը Հայաստանում ու Բելառուսում: Այս մասին ասվում է ԵԺԿ հայտարարության մեջ:

«ԵԺԿ քաղաքական վեհաժողովը տեղեկացվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակի մասին, որոնք դեռևս կալանավորված են, ինչը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական օրենքը: Արձանագրվել է եվրոպական ինստիտուտների կողմից նոր ջանքերի անհրաժշտությունն՝ ուղղված ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների ազատ արձակումն ապահովելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԵԺԿ պատվիրակների հաջորդ համաժողովը կկայան նոյեմբերի 17-18-ը Ռոտերդամում:

  • Կիսվել: