երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՏՄ շրջանակում մեր առջեւ 71 խոչընդոտ կա՝ 51-ը կապված է Ռուսաստանի հետ․ Միքայել Մելքումյան

ԵՏՄ շրջանակում մեր առջեւ 71 խոչընդոտ կա՝ 51-ը կապված է Ռուսաստանի հետ․ Միքայել Մելքումյան

ԵՏՄ շրջանակում մեր առջեւ 71 խոչընդոտ կա, որոնք մենք պետք է դեռ հաղթահարենք, որոնցից 51-ը կապված է Ռուսաստանի հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով իր գլխավորած կառույցի աշխատանքը։

Նրա խոսքսվ՝ խորհրդարանական հանձնաժողովի առջեւ երկու հիմնական խնդիր կա։ Նա նշեց, որ դեռ բազմաթիվ խնդիրներ եւ խոչընդոտներ կան, որոնք պետք է հաղթահարել։

«Դրանցից մեկը ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումն է միության շրջանակում, եւ հինգ տարի հետո մենք բոլորս կհայտնվենք մեկ տնտեսական գոտում»,- ընդգծեց Մելքումյանը։

Պատգամվորը հավելեց, որ միասնական տնտեսական շուկան պետք է վերջնականապես ձեւավորվեր 2022-2023 թվականներին, բայց, ըստ էության, 2025-ից շուտ չի կազմավորվի։

  • Կիսվել: