կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Եթե զգամ կարիքը կա, կարող է փորձեմ․ Վահագն Խաչատուրյանը՝ նախկին նագահաների հետ հանդիպելու մասին

Եթե զգամ կարիքը կա, կարող է փորձեմ․ Վահագն Խաչատուրյանը՝ նախկին նագահաների հետ հանդիպելու մասին

Հիմա իրականում դրա մասին չեմ մտածել, եթե զգամ կարիքը կա, կարող է փորձեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագահի թեկնածու, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով նախկին նախագահների հետ հանդիպման մասին հարցին։

Անդրադառնալով ընդդիմադիր թևին և նախկին նախագահներին միավորելու ,կառուցողական դաշտ ապահովելու վերաբերյալ դիտարկմանը նա նշեց․

«Կարևոր հարց եք բարձրացնում։ Այն ինչի կարիքը մենք ունենք»։ 

Այն հարցին, թե ինքը ինչ հարաբերություններ ունի նախկին նախագահների հետ՝ Խաչատրյանը արձագանքեց․ 

«Ես կարծում եմ իմ անձնական հարաբերությունները պետք է այդտեղ որևէ դեր չունենան։ Խնդիրը կայանում է նրանում, որ կառավարման արվեստ է, որ դուք ոչ թե կոնֆլիկտային իրավիճակներ եք ստեղծում, այլ կոնֆլիկտներ եք լուծում»,- խոսելով նախագահի ինստիտուտի մասին ասաց Խաչատուրյանը։ 

Այն հարցին, թե կա ցանկություն հանդիպել պաշտոնաթող նախագահների հետ Խաչատուրյանը պատասխանեց․ «»։ 

Արձագանքելով հարցին, թե  կհանդիպի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Խաչատրյանը ասաց․ «Եթե անհրաժեշտություն լինի ինչ-որ թեմայի շուրջ, այդ թեմայի մասին միայն, ուրիշ ոչինչ»։ 

  • Կիսվել: