շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե վաղը մինչև 12.00-ն Փաշինյանը գա ԱԺ, հրաժարական տա ու նշանակի ընտրություն, այդ օրակարգով ճանապարհը կբացենք. Սաղաթելյան

Եթե վաղը մինչև 12.00-ն Փաշինյանը գա ԱԺ, հրաժարական տա ու նշանակի ընտրություն, այդ օրակարգով ճանապարհը կբացենք. Սաղաթելյան

Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում, սա իր պաշտոնի հարցը չէ, դա բանակ ունենալու կամ բանակը կործանելու հարցն է: Այս մասին այսօր հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով իրենց պահանջը, ասաց շարժմամ համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Սաղաթելյանն ասաց. ՛՛Ընտրությու՞ն է ուզոմ. հենց հիմա հայտարարում եմ՝ եթե վաղը մինչև 12.00 գա ԱԺ, հրաժարական տա ու նշանակի ընտրություն, այդ օրակարգով ճանապարհը կբացենք: Նա չի գալու, հերթական սուտն ու կեղծիքն է անում, սոսնձվել է այդ աթոռից, մեր երկիրը տանում է կործանման՛՛:

  • Կիսվել: