Եթե Թուրքիայի գործունեությունը դուրս է գալիս ԵԱՀԿ ՄԽ մանդատի շրջանակներից, մենք դա չենք ողջունում. Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս: Այս մասին RT-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Այդ իրադարձությունների մասնակիցների ընդլայնումը չի բխում իրավիճակի կարգավորման, հակամարտության ապաէսկալացման շահերից: Այդ պատճառով մենք
Նա նշել է, որ իրենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ և գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:
Ըստ Զասի՝ ՀԱՊԿ-ն հակաարդյունավետ է համարում այլ երկրների ներգրավումն այս հակամարտությունում:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե Թուրքիայի գործունեությունը դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից, ապա մենք, իհարկե, չենք ողջունում դա՛՛: