չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան Ջհանյան

«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան Ջհանյան

«Առավոտի» եւ «Շտիգեն» ընկերությունների խմբի «Ազգային բուրժուազիա» նախագծի հերթական թողարկման հյուրն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը:

Նրա կարծիքով` երկրի բարօրության եւ անվտանգության համար կարեւորագույն դեր են խաղում գործարարները, բուրժուազիան, որի գերնպատակը պետք լինի Հայաստանի հզորացումը:

Պատասխանելով ուղիղ հարցին՝ արդյո՞ք իր ընկերությունը պատրաստ կլիներ վաճառել իր արտադրանքը Հայաստանի հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներին, Վարդան Ջհանյանն ասում է, որ դա բացառված չէ: Հաղորդման հյուրը նաեւ տեղեկացրեց, որ պղնձի ու մոլիբդենի խտանյութը վաճառվում է ձուլարաններին, որոնք գտնվում են Եվրոպայում եւ Չինաստանում:


  • Կիսվել: