հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մի քիչ պետական մտածողություն և հեռատեսություն ունենային, պատկերացնու՞մ եք՝ այդ տարիներին ինչե՛ր հնարավոր կլիներ կառուցել. Զուրաբյան

Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մի քիչ պետական մտածողություն և հեռատեսություն ունենային, պատկերացնու՞մ եք՝ այդ տարիներին ինչե՛ր հնարավոր կլիներ կառուցել. Զուրաբյան

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիների ընթացքում այդ տարածքներում եղել են 18-ից 20 հազար զինվորներ, որոնք շատ բաներ կկարողանային կառուցել այդտեղ։ Այս մասին այսօր Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեռա այդ հարցը տալով։ Միշտ նույն հարցն եմ տալիս և ոչ մի պատասխան չեմ ստացել, որ այդ զինվորներն ինչ-որ իմաստով աշխատուժ են եղել, և վնաս չէր լինի, եթե իրենք աշխատեին։

Եթե մի քիչ պետական մտածողություն և հեռատեսություն ունենային, պատկերացնու՞մ եք, թե այդ քսան տարիների ընթացքում ինչե՛ր հնարավոր կլիներ կառուցել։ Ընդ որում՝ թունելներ՝ իրար հետ միացած։ Այդ համակարգերով, եթե մարդիկ թաքնվելու տեղեր ունենային, ՛՛բայրքաթարները՛՛ որևէ վնաս կարո՞ղ էին տալ՛՛:

  • Կիսվել: