երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք որոշում, որ կարող է պարտվենք. Սեյրան Օհանյան

Եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք որոշում, որ կարող է պարտվենք. Սեյրան Օհանյան

Փոխանակ հայ ժողովրդին համախմբելու Նիկոլ Փաշինյանը գնում է սահմանամերձ գյուղեր ու վախեցնում, որ եթե հողերը չտանք պատերազմ կլինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Իսկ եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք մենք միանգամից որոշում, որ կարող է մենք պարտվենք.,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ պետք է անի բանակը, եթե երկրի ղեկավարությունը հրաման տա դիրքերը թողնելու, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այդ հարցին ես կարճ կպատասխանեմ: ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը՝ մեր երկրի պաշտպանության գործում պետք է արժանապատիվ իրականացնեն, իսկ մենք՝ քաղաքական գործիչները, հասարակական ամբողջ սպեկտրը, մեր ամբողջ բնակչությունը պետք է դիմադրությամբ ընդվզի և թույլ չտա, որ այդպիսի ապօրինի հրամաններ տան  բանակի ղեկավարությունը:

Օրենքի շրջանակում այդպիսի հրամանները պետք է լինեն գրավոր, որպեսզի չստացվի ինչպես Սյունիքում՝ Սյունիքի դիմացի հատվածներից բանավոր հրամանով շուրջ 20 կմ հետ են քաշվել և խնդիրներ ստեղծել այսօրվա հենց սահմանազատման և սահմանագծման համար»,- նշեց նա:

  • Կիսվել: