Եթե խաղաղության պայմանագիր կնքենք, սկսվելու է պոմիդորի պատերազմը, ուժեղ առողջապահական համակարգ ունենալու պատերազմը․ Աղազարյան
Եթե մենք հաջողենք, խաղաղության օրակարգը տեղ հասցնենք և մեր հարեւանների հետ խաղաղության պայմանագիր կնքենք, սկսվելու է նոր պատերազմ: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Սկսվելու է պոմիդորի պատերազմը, սկսվելու է ուժեղ առողջապահական համակարգ ունենալու պատերազմը, սկսվելու է գիտատեխնիկական բնագավառում պատերազմը: Եկեք պատրաստվեք այդ պատերազմին:
Եթե տանկերի պատերազմում մենք ակնհայտորեն կդժվարանանք 80-միլիոնանոց բավականին հզոր պետության դեմ կռվելուն, պոմիդորի պատերազմում էլ կարող ենք պարտվենք: Բայց եկեք գիտատեխնիկական, առողջապահական համակարգերի պատերազմում հաղթել, եկեք փորձենք տուրիզմի պատերազմում հաղթել: Եթե ոչ մի տեղ չենք կարողանում հաղթել, այդտեղ արդեն մտածելու հարցեր կան»,-ասաց Աղազարյանը: