հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ապա տարեվերջին խաղաղության պայմանագիր ունենալու հնարավորություն կա. Գրիգորյան

Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ապա տարեվերջին խաղաղության պայմանագիր ունենալու հնարավորություն կա. Գրիգորյան

Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այդ հարցը, սակայն առաջընթաց ունենք: Այս մասին ՛՛Լուրեր՛՛-ի այսօրվա հաղորդման ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բոլոր հարցերը կարեւոր են, եւ բոլոր հարցերը փոխկապակցված են միմյանց հետ: Ես համոզված եմ, որ եթե մենք հումանիտար հարցերում առաջընթաց ունենանք, այսինքն՝ եթե բոլոր գերիները ազատվեն, անհայտ կորած անձանց մասին մենք կարողանանք ինֆորմացիա հայթայթել եւ հասկանալ նրանց ճակատագիրը, ինչպես նաեւ ապաշրջափակման հարցում, ԼՂ հիմնախնդիրը, այսինքն՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության եւ քննարկումների վերաբերյալ, այսինքն՝ անվտանգությունն ու իրավունքները քննարկվեն այս ֆորմատով, կարծում եմ, որոշակի քայլերով առաջ ենք գնում...՛՛:

Հարցին, թե մոտենու՞մ ենք արդյոք խաղաղության պայմանգրի ստորագրմանը, Գրիգորյանը պատասխանեց, որ բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում, եւ եթե կարողանան պահպանել այս ընթացքը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալու խաղաղության պայմանագիր:

ԱԽ քարտուղարն ընդգծեց. ՛՛Մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ եւ այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգը եւ խաղաղության համաձայագիր ունենանք՛՛:

  • Կիսվել: