ԱԽ քարտուղարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր։
Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ։



