Եթե ՀՀ-ն ցանկանա, Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցը հեշտ կլուծվի, եթե ոչ՝ ուժով կլուծենք. Ալիև
Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին: Այս մասին AzTV-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը՝ ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք՛՛:
Ալիևը նաև ասել է. ՛՛101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր՛՛:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ ՛՛Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին՛՛: