ուրբաթ, դեկտեմբեր 13
13 / 12 / 2024
Եթե Եվրամիությունն առաջարկի Հայաստանին անդամակցել, կարձագանենք. Գրիգորյան

Եթե Եվրամիությունն առաջարկի Հայաստանին անդամակցել, կարձագանենք. Գրիգորյան

Եթե Եվրամիությունն առաջարկի Հայաստանին անդամակցել, կարձագանենք։ Այս մասին մարտի մեկին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե Երևանն արդեն իսկ արձագանքել է՝ հայտարարելով, որ պատրաստ է խորացնել կապերն այնքան, որքան Եվրամիությունը կցանկանա և պատրաստ կլինի, Գրիգորյանը պատասխանեց, որ ԵՄ-ի հետ շատ ընդլայնված օրակարգ կա։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վիզաների ազատականացումից մինչև Եվրոպական խաղաղության գործիքակազմ։ Անվտանգությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում Եվրամիության հետ օրակարգում։ Ֆրանսիան մեծ ծավալի ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել Հայաստանի հետղ՛՛

Անդրադառնալով այն հակափաստարկներին, որ Ֆրանսիայի մատակարարած սպառազինության տեսականին սահմանափակ է՝ ռեալ զենք չկա՝ Գրիգորյանը նշեց, որ զարմացած է այդ կարծիքներից։

՛՛Ֆրանսիացիներն առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք են տրամադրում մեզ՛՛,-ասաց նա:

Ղազարյանի ճշտող հարցին՝ կոնկետ ինչի՞ մասին է խոսքը, արդյոք հրապարակվածից զատ այլ զինատեսակների գնման պայմանագրե՞ր էլ կան կքնված, Գրիգորյանը պատասխանեց՝ ասելով. ՛՛Ռազմատեխնիկական համագործակցությունն այնպիսին չէ, որ ամբողջովին բաց քննարկենք։ Դա հանգիստ աշխատանք է պահանջում՛՛:

  • Կիսվել: