չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եթե այդ ֆորմատը բերելու է նոր, փոխադարձ ընդունելի օրակարգ, ապա մենք կարող ենք հետաքրքրված լինել․ Փաշինյանը՝ «3+3» ձևաչափի մասին

Եթե այդ ֆորմատը բերելու է նոր, փոխադարձ ընդունելի օրակարգ, ապա մենք կարող ենք հետաքրքրված լինել․ Փաշինյանը՝ «3+3» ձևաչափի մասին

ՀՀ կառավարության ծրագրում տարածաշրջանային համագործակցության հարցն ընդգծված է որպես կարևոր դրույթ և Հայաստանն ի սկզբանե հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով, պարզապես խնդիրը նրբությունների մեջ է։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «3+3» ձևաչափին։

«Հայաստանը երկու օր առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով դիրքորոշում հայտնել է այդ հարցի առնչությամբ։ «3+3» հնարավոր ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով։ Մասնավորապես, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը, ԼՂ խնդրի կարգավորման հարցը և այդպես շարունակ։ Եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, ապա մենք կարող ենք հետաքրքրված լինել։ Եթե կա համաձայնեցված ձևաչափ, ապա այդ ձևաչափերի օրակարգերը մյուս ֆորմատներում չպետք է քննարկվեն։ Կարող է պարզվել 3+3-ը միակ առաջարկը չէ, որ մեզ հետաքրքում է։ Այս դիրքորոշումը մենք արտահայտել ենք ու արտահայտում ենք»,- հավելել է վարչապետը։

  • Կիսվել: