չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան այսօրվա քաոսային անիշխանության պայմաններում, ապա կունենանք խայտառակ ընտրություններ․ Մարուքյան

Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան այսօրվա քաոսային անիշխանության պայմաններում, ապա կունենանք խայտառակ ընտրություններ․ Մարուքյան

Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան այսօրվա քաոսային անիշխանության պայմաններում, ապա կունենանք խայտառակ ընտրություններ: Հետևաբար նախ պետք է երկիրը բերել կայուն վիճակի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ հետագա բոլոր ծրագրերը, այդ թվում՝ խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը, պետք է իրականացվեն հանրային լայն կոնսենսուսով և անցնցում՝ «Իմ քայլի» և մյուս քաղաքական ուժերի համաձայնությամբ:

«Իշխանությունը պետք է ունենա բավարար ունակություն՝ իմաստուն որոշումներ կայացնելու համար, այլապես մի քանի օր անց ավելի ուշ է լինելու: Ես հավատում եմ քաղաքական ուժերի իմաստնությանը», - ասաց Մարուքյանը:

  • Կիսվել: