երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Էստեղ 1000 դոլարանոց կրպակի համար 50 հազար դոլար են առաջարկել, ու՞մ փողով, բյուջեում նման տող կա՞. Բագրատ Սրբազան

Էստեղ 1000 դոլարանոց կրպակի համար 50 հազար դոլար են առաջարկել, ու՞մ փողով, բյուջեում նման տող կա՞. Բագրատ Սրբազան

Ասում էր՝ Կիրանցի դպրոցի մոտ ծառ ենք տնկելու, հիմա այդ դպրոցն օգտագործելո՞ւ են, որ միլիոններով բյուջեից ծախս են արել: Այս մասին, այսօր Կիրանցում բնակիչների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Հին դպրոցը խնդիրներ ունի, որի կողքը մենք բունկեր ենք կառուցել, որ եթե դիմացից հարված լիներ, աշակերտները մտնեն այնտեղ: Որոշել են նոր դպրոց կառուցել, գյուղում առավելագույնը 50 աշակերտ է եղել, հիմա նայեք, թե ինչ հսկայական դպրոց է կառուցվել, չգիտեմ քանի հարյուր աշակերտի համար, հսկայական գումարներ են  ծախսել, հիմա ասում են՝ դպրոցը չի գործարկվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ հավանաբար հենց սկզբից էլ մտածել են, որ դա որպես դպրոցի չի ծառայելու:

Անդրադառնալով տուն կորցրած Կիրանցի բնակիչներին փոխհատուցումներ տալու խնդրին, Բագրատ Սրբազանն ասաց. «Գնացեք հարցրեք, բյուջեում այդպիսի տող կա՞, որից տալիս են այդ գումարները: Այստեղ 1000 դոլարանոց վագոն-տնակի համար 50 հազար դոլար են առաջարկել»:

  • Կիսվել: