Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան
Սպիտակ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Բարոյական արժեքներ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՔՊ տարածքային կառույցի և ավագանու ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Համլետ Մազմանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխող կուսակցությունից իր հեռացման պատճառներին, վարչական լծակների ենթադրյալ կիրառմանն ու ընտրական ակնկալիքներին։ Մազմանյանի խոսքով՝ ՔՊ-ից իր հեռացման պատճառը Սպիտակի գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ ունեցած հակասություններն են եղել, գրում է factor.am-ը:
«ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, տարածքային կառույցի ղեկավարն եմ եղել, հեռացրել են կուսակցությունից։ Ամբողջ պատճառը եղել է գործող համայնքի ղեկավարի հետ հակասությունները։ Մենք համաձայն չենք եղել իր վարած քաղաքականության հետ… Բաց կառավարում գոյություն չունի, քննարկում գոյություն չի ունեցել, միանձնյա ղեկավարում, միանձնյա կառավարում, մի կաբինետից աշխատանք վարել, որը մեր կողմից ողջունելի չէ»,- ասել է Մազմանյանը։
Մանրամանսերը՝ սկզբնաղբյուրում:



