Ես Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել եմ մի հակասություն․ Վանեցյան
Ես Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել եմ մի հակասություն, դա եղել է իր վարած արտաքին քաղաքականությունը, ԼուրջCast հաղորդման ընթացքում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ես ասել եմ, որ դա բերելու է Արցախի կորստին։ Ես իր հետ ուրիշ հակասություն չեմ ունեցել։ Ինձ համար Արցախի կորուստն ամենամեծ ցավն է, որն իմ կյանքում ունեցել եմ։ Ես դրա մասին խոսել եմ, հարցազրույցներում ասել եմ, որ այս քաղաքականության հետևանքը պատերազմն է լինելու։ Մենք պատերազմի պատրաստ չենք, քանի որ այն նոր սերնդի պատերազմ է լինելու»,-ասել է Վանեցյանը։
Նա նշել է, թե մենք պատերազմը պարտվել ենք, որովհետև անօդաչու թռչող սարքերը՝ Բայրաքթարները, առաջին անգամ մեծ ծավալով կիրառվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Մենք պատրաստ չենք եղել դրան դիմակայելու։ Բայց այն տեղեկատվությունը, որ Թուրքիան ունի և Ադրբեջանն էլ գնել է դրանք, մենք ստացել ենք և, իհարկե, զեկուցվել է դրա մասին։ Ես դրա մասին ասել եմ, իսկ ի՞նչ էին արձագանքում, թե Վանեցյանն ուզում է վարչապետ դառնա։ Ոչ ոք չէր հավատում, որ Արցախում այդպիսի իրավիճակ է»։