կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես նամակներով դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության․ Բաբայան

Ես նամակներով դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության․ Բաբայան

 Ես նամակներով դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նա հայտարարեց նաև, որ մինչև 44-օրյա պատերազմը սկսելն է հասկացել, որ Ադրբեջանը կհաղթի։

Բաբայանը նշեց՝ եթե ռազմաքաղաքական ճիշտ ղեկավարություն նշանակված լիներ՝ հայկական կողմը կհաղթեր 44-օրյա պատերազմում։

Նա ասաց, թե Ադրբեջանն ամեն անգամ պահանջ է դրել՝ մինչև Շուշին չտան իրեն՝ պատերազմը չի կանգնեցնելու։

  • Կիսվել: