չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ես հետդ աշխատել եմ, հիմա աշխատում եմ Սերժ Սարգսյանի հետ, տպավորություն ունեմ, որ գոմից եկել եմ ակադեմիա. Վանեցյանը՝ Փաշինյանին

Ես հետդ աշխատել եմ, հիմա աշխատում եմ Սերժ Սարգսյանի հետ, տպավորություն ունեմ, որ գոմից եկել եմ ակադեմիա. Վանեցյանը՝ Փաշինյանին

Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի, Արցախի հերոսի անունը փոխած արտասանես: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պատիվ ունեմ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը ՛՛Սերժիկ՛՛ արտասանելը:

՛՛Ես հետդ աշխատել եմ, հիմա աշխատում եմ Սերժ Սարգսյանի հետ, տպավորություն ունեմ, որ գոմից եկել եմ ակադեմիա:

Մեղք ես, այ կապիտուլյանտ, էսքան մեղքի տակ կռացել, տձև չաղացել, քրտինքի մեջ վառվել, գարշահոտ ես գցել դաշտում:

Հեռացիր, ուղղակի փախիր, դա իմ վերջին բարեկամական խորհուրդն է քեզ՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր. ՛՛Համաձայն եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Սերժիկին ու Քոչարյանին լիազորում եմ բանակցել այդ հարցով՛՛:

 

  • Կիսվել: