ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Ես չեմ ծնել ոչ մեկին». Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի մասին

«Ես չեմ ծնել ոչ մեկին». Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի մասին

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ այն տեսակետին, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն ասպարեզ են եկել իր շնորհիվ։ «Ի՞նչ է նշանակում իմ շնորհիվ, ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ ծնողական ժողովի նախագահը, իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր, ես չեմ ծնել ոչ մեկին»,- ասաց նա։

Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև հարցին, թե դեռ պատրա՞ստ է համագործակցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Պարզ է, որ իմ առաջարկը մերժվել է, և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլն է, Ռոբերտն էլ, ուրիշներն էլ, որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելու։ Մենք կնայենք, կտեսնենք, ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաների»,- ասաց նա։

Հարցին՝ եթե խորհրդարանում լինեն Քոչարյանի ղեկավարած դաշինքն ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը և եթե վարչապետ ընտրելու հարց լինի, ինքն ո՞ւմ հետ դաշինք կկազմի, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Գիր-ղուշ կգցենք, կորոշենք։ Դա հիմիկվա խոսելու բան չէ։ Կստեղծվի նոր իրավիճակ, և մենք լուրջ կվերաբերվենք այդ իրավիճակին, կփորձենք սխալ որոշում չկայացնել»։

  • Կիսվել: