կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ես չեմ պատկերացնում իրավիճակ, երբ միջազգային հանրությունը կարող է  ստիպել Բաքվին ստորագրել համաձայնագիրը. Իսկանդարյան

Ես չեմ պատկերացնում իրավիճակ, երբ միջազգային հանրությունը կարող է ստիպել Բաքվին ստորագրել համաձայնագիրը. Իսկանդարյան

Ես չեմ պատկերացնում իրավիճակ, երբ միջազգային հանրությունը կարող է  ստիպել Ադրբեջանին ստորագրել Հայաստանի հետ համաձայնագիրը: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Երևանում «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այդ գործիքները, որոնք օգտագործվում են, ես ի նկատի ունեմ հայտարարությունները, մեկ-մեկ խոսակցությունները, դա հերիք չի, դա չի հերիքում, իսկ ուրիշ գործիքները, որը տեսականորեն կարող էին օգտագործվել, ես չեմ կարող պատկերացնել դա: Արևմուտքը օգտագործում է այն գործիքները, ինչ որ ինքը համաձայն է օգտագործել՝ բառեր»,-ասաց փորձագետը հավելելով, որ պատժամիջոցների կիրառումն Ադրբեջանի նկատմամբ իրատեսական չի համարում:

«Տեսականորեն Ադրբեջանի վրա կարող էին ազդել պատժամիջոցներ բոլորի կողմից՝ Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, Թուրքիա, Իրան։ Դուք կարո՞ղ եք այդպիսի բան պատկերացնել, ես ոչ։

  • Կիսվել: