երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի․ Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին

Ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի․ Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին

Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին: Այս մասին Սյունիքի մարզպետարանում խորհդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

"Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, այսինքն անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում:

Պարոն Աբազյան և Ղազարյան, ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության",- ասել է Փաշինյանը։

Նշենք, այսօր Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 
 
ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: 

  • Կիսվել: