Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին
Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովով ընտրված Ամենայն հայոց հայրապետին: Այս մասին ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ Վեհափառ Հայրապետի անվան հիշատակումը Սուրբ պատարագների ընթացքում նույն ժողովի իրավական պահանջն է:
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, համաձայն ՀՀ Սահմանադրության, ինքնակառավարվող հաստատություն է և անջատ է պետությունից: Ներկա կառավարության միջամտությունը եկեղեցու գործունեությանը հակասում է Սահմանադրական կարգին»,- նշված է հաղորդագրության մեջ։


