երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երկուշաբթի օրը պարզ կդառնա. Դավիթ Խաժակյանը՝ ավագանու մանդատը թողնելու մասին

Երկուշաբթի օրը պարզ կդառնա. Դավիթ Խաժակյանը՝ ավագանու մանդատը թողնելու մասին

Երկուշաբթի օրը ԼՀԿ կառավարման նիստում կորոշվի ավագանուց ԼՀԿ անդամին հետ կանչելու հարցը։ Այս մասին լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

«Այս հարցի շուրջ իմ և կուսակցության կարծիքը եղել է նույնական, դիտանկյուններն ու դրա հետևություններն են կուսակցության անդամների միջև տարբեր, և այդ տարբերությունները կընդհանրացվեն և որոշում կկայացվի երկուշաբթի օրը», - ասաց Խաժակյանը:
 

Նա նկատեց, որ քաղաքական թիմը վստահ է, որ առկա խնդիրները պիտի շարունակվեն բարձրաձայնվել, իսկ թե ինչ ձևաչափով պարզ կդառնա կուսակցության կառավարման նիստում:

Հիշեցնենք, որ ավագանու վերջին նիստին Թեհմինա Վարդանյանը հանդես էր եկել խիստ ելույթով քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ, ինչից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ հնարավոր է՝ Երևանի ավագանուց հետ կանչեն իրենց միակ անդամին՝ Դավիթ Խաժակյանին:

 

  • Կիսվել: