երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված հարցեր

Երևանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված հարցեր

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը նոյեմբերի 25-ին հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ, գրում է "Ամերիկայի ձայնը

Արտգործնախարար Այվազյանն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այս վիճակում ԼՂ-ի հայության շահերի պաշտպանության և իրավունքների վերականգնման հարցերին՝ այդ համատեքստում շեշտելով միջազգային համապատասխան կազմակերպությունների ներգրավվածության անհրաժեշտությունը:

Երևանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության բանակցային մանդատի շարունակականության ապահովումը որպես միակ միջազգային ձևաչափ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար:

Մտքեր են փոխանակվել ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի և համանախագահների առաջիկա ժամանակացույցի շուրջ:

  • Կիսվել: