Երևանում ընթանում է Սամվել Կարապետյանի «Հզոր Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը (ուղիղ)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Հզոր Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում կհայտարարվի Հայաստանի վարչապետի թեկնածուի անունը։
Կուսակցության համագումարը տեղի է ունեցել փետրվարի 11-ին։ Համագումարում ընտրվել է նոր նախագահ և վարչություն։ Աշխարհահռչակ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։


